Թուրքիայի ներքին գործերի նախարարն այցելել է Պոլսի Հայոց պատրիարքարան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին այցելել է Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող Պոլսի Հայոց պատրիարքարան ու շնորհակալություն հայտնել Հայոց պատրիարքին երկրաշարժի գոտուն ցուցաբերած աջակցության համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Այստեղից պետք է օրինակ ցույց տալ ողջ աշխարհին։  Պետք է միասին ցույց տան Ստամբուլի, Անատոլիայի քաղաքակրթության, միասին ապրելու և միասին ուժեղ լինելու ըմբռնումը»,- հայտարարել է նա։ Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն էլ իր հերթին շնորհավորել է մահմեդականների տոների կապակցությամբ։

«Ձեր ջանքերով և մեր պետության բժշկող ձեռքերով հուսով ենք, որ այնտեղի մեր քաղաքացիները որքան հնարավոր է շուտ կվերադառնան իրենց բնականոն կյանքին։ Հեշտ չի լինելու, բայց մենք բոլորս մեկ երկիր ենք, մեկ սիրտ։ Միասին մենք կհաղթահարենք սա»,-ասել է Հայոց պատրիարքը։

Շնորհակալություն հայտնելով Սոյլուին պատրիարքարանին ցուցաբերած աջակցության համար՝ Մաշալյանն ասել է․ «Երբ ինչ-որ խնդիրներ ենք ունենում, գիտենք, որ ականջներ կան, որ լսում են մեզ։ Մենք ձեր մեջ տեսանք մեր պետության, կառավարության և ԱԶԿ-ի ժպտերես ու դրական դեմքը։ Ինչ-որ կերպ, 20 տարի առաջ, փոքրամասնությունների համայնքների կյանքում կարևոր շրջադարձ է եղել։Փոքրամասնություն լինելը հեշտ չէ. Ցանկացած երկրում փոքրամասնություն լինելը հեշտ չէ։ Բայց այս գործընթացը կարելի է դրականի վերածել պետության մոտեցմամբ»։

Հայոց պատրիարքը նաև շնորհակալություն է հայտնել իշխող  ԱԶԿ կուսակցությանը համայնքի անդամ Սևան Սըվաջըօղլուին պատգամավորի թեկնածու առաջադրելու համար։

 

Էմմա Չոբանյան