Փաշինյանը լուծումներ է առաջարկում՝ ինչպես Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է շտկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա, արդեն, պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է։

Միջազգային հանրությունը այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում։

Բայց կարևոր է նաև արձանագրել այս և դրան նախորդած մի շարք գործողությունների իրական ու խորքային նպատակը։ Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան», – նշեց վարչապետը։

Փաշինյանի դիտարկմամբ՝ հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում, հետևյալն է. որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր միջազգայնորոն ստանձնած պարտավորությունները:

«Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

Այս ամենի արձանագրումը, սակայն, պետք է բերի կոնկրետ եզրակացությունների։ Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները իրադրության ընդհանուր կարգվորման վերաբերյալ։

ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանքը, և այսպիսով ապահովելով միանցքի բնականոն գործունեությունը:
Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։

Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Արդբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ:
Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն»,- ընդգծեց Փաշինյանը։

«Մեզնից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար:

ՀՀ-ն այս ուղղությամբ շարունակելու է բոլոր հնարավոր ջանքերի գործարկումը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:

Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների նեկայությունն է ԼՂ-ում:

Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,- հավելեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։