Թբիլիսիում հարձակվել են ապրիլքսանչորսյան երթի մասնակցի վրա․ գործ է հարուցվել

Լուրեր

24.02.2026 | 17:00
Ադրբեջանական սփյուռքի կազմակերպության ղեկավարը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից
24.02.2026 | 16:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է ընթանում. թուրք պատգամավորը՝ Բաքվում
24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
Բոլորը

Թբիլիսիում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով խաղաղ ցույցի մասնակիցներին վիրավորել են, նրանցից մեկի դեմ հարձակվել՝ փորձելով խեղդամահ անել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ տեղեկացնում է «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը։

«Ապրիլքսանչորսյան խաղաղ ցույցից անմիջապես հետո ավտոբուսի կանգառում տարիքով մի կին (նրա ինքնությունը պարզ է․ ներկաները լուսանկարել են) վիրավորել է երթի մասնակիցներին, այնուհետև հարձակվել է նրանցից մեկի՝ երեսին Հայաստանի դրոշը պատկերված աղջկա վրա, սեղմելով կոկորդը, փորձել է խեղդամահ անել», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։

ՀԿ-ի նախագահը նշել է, որ դեպքի առնչությամբ գործ է հարուցվել, տուժած երիտասարդի շահերը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել հայ համայնքային գործիչ, փաստաբան Արթուր Մուրադյանը։

«Գործը հարուցվել է, սպասում ենք, որ մեղավորը՝ անկախ իր տարիքից, կպատժվի, և դա դաս կլինի մյուսների համար։ Մենք բոլորս կանգնած ենք աղջկա կողքին, մեր ամուր աջակցությունն ենք հայտնում նրան»։

Ի դեպ, այս տարի սա երկրորդ հարձակումն է հայ համայնքի ներկայացուցիչների վրա։ Ապրիլի 24-ի նախօրեին անհայտ անձինք ծեծի էին ենթարկել Հայոց ցեղասպանության թբիլիսյան ակցիաները կազմակերպող «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին։