Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան ուղիղ հեռարձակմամբ հարցազրույցի ժամանակ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Էրդողանը մասնակցում էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ հարցազրույցին․ Թուրքիայի նախագահի ինքնազգացողության վատացման կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում։

Մինչ հարցազրուցավարը հարց է տալիս, ձայն է լսվում՝ «Կոմերցիոն դադար»։ Այնուհետև հարցազրուցավարը փորձում է ոտքի կանգնել, լսվում է «Օհ, ո՛չ» բացականչությունը, և հաղորդումը կտրուկ ընդհատվում է։ Էրդողանի վատանալու պատճառով հարցազրույցի հեռարձակումը 25 րոպե դադարեցվել է։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել է իր առողջական խնդիրներին։

«Ես ինտենսիվ քարոզարշավ էի անում երեկ ու այսօր։ Ստամոքսս սաստիկ մրսել է։ Երբեմն նման իրավիճակում ենք հայտնվում խիտ գրաֆիկի պատճառով։ Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ու հեռուստադիտողներից»,-ասել է Էրդողանը։

Եթեր վերադառնալուց հետո Էրդողանը խոսել է մոտ 12 րոպե․ հարցազրույցը նախատեսվածից շուտ ավարտվել է։

Էմմա Չոբանյան