Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:

«Հարավային Կովկասում այս հարցը մի  խնդիր է, որին ինքը՝ պետքարտուղարը, խորը գնահատում և մեծ նշանակություն է տալիս։ Եվ ինչպես տեսաք՝ հանգստյան օրերին մենք հայտարարեցինք, որ Պետդեպարտամենտը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի ստեղծմամբ։ Անկեղծ ասած, սա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքով պետք է լինի մարդկանց ու բեռների ազատ և բաց տեղաշարժ: Բայց ավագ խորհրդական Բոնոն, քարտուղարի օգնական Հոգան, քարտուղարը և մենք պատրաստվում ենք շարունակել խորապես ներգրավված մնալ այս հարցում»,- հայտարարել է Պատելը:

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք Պետդեպարտամենտը, որը տեղում որպես բանակցությունների միջնորդ է հանդես եկել, չի տեսել, որ նման գործողություններ են նախապատրաստվում, ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական գնահատականների առանձնահատկությունների կամ ունեցած խոսակցությունների առանձնահատկությունների մեջ: