ՀՀ ՄԻՊ-ն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին այցի մանրամասները

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Հանդիպման սկզբում դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է տիկին Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձման կապակցությամբ և բարձր գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Պաշտպանը տիկին Քվինին ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, մատնանշել իր գործունեության առաջնահերթությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են պայքարը ատելության խոսքի ու խտրականության դեմ, խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորումը, անհամաչափ ուժի կիրառման բացառումը ու կանանց համար արդարադատության մատչելիության ապահովումը։

Տիկին Մանասյանն իր խոսքում անդրադարձել է նաև ս.թ. ապրիլի 14-ին Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներին, բարձրաձայնել ադրբեջանական զինված ուժերի գործողությունների արդյունքում սահմանային բնակավայրերի բնակչության կյանքի և անվտանգության, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքների խախտումների մասին։
Մարդու իրավունքների պաշտպանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում բնակվող անձանց իրավունքների պաշտպանության խնդրի հրատապությանը և կարևորել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Տիկին Մանասյանն ընդգծել է նաև պատերազմական հանցագործությունների փաստերի ամրագրման և մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացման հարցում հաստատության կատարած աշխատանքները։

Դեսպանին են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին այցի մանրամասները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: