Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳ նախարարի տեղակալը հյուրերին ներկայացրել է հայ-արգենտինյան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Այդ առնչությամբ շեշտվել է պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական, մշակութային կապերի զարգացումը:

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, 2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և ապօրինի անցակետի տեղադրման հանգամանքը, ինչը կոպտորեն ոտնահարում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Այդ առնչությամբ շեշտվել է միջազգային դերակատարների հասցեական արձագանքների կարևորությունը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա վերացնելու ապօրինի շրջափակումը և կատարելու Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը:

Տեղի ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։