Պատրա՞ստ են, արդյոք, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԵՄ-ն երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը․ Մարուքյան

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Պատրա՞ստ են, արդյոք, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԵՄ-ն երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը։ Նման հարցադրում է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը, չնայած միջազգային հանրության կոչերին, խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը և անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում։

«Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իրենց մտահոգություններն են հայտնել այս կապակցությամբ: Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրներն ու ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում․ եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Պատրա՞ստ են միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը»,- գրել է Մարուքյանը։

Տաթև Ֆռանգյան