Անցակետը դե ֆակտո դեկտեմբերին էր տեղադրվել, հիմա պարզապես ֆորմալացվել է․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 10:22
Աշխարհի գավաթ․ Երեք հայ մարմնամարզիկ եզրափակիչում է
10.04.2026 | 10:16
Թրամփը պահանջել է Իրանից դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելը
10.04.2026 | 10:09
«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը
10.04.2026 | 10:05
Ղազախստանի իրավասու մարմինը հետախուզվողին հանձնել է ՀՀ-ին
10.04.2026 | 09:52
Իրանի նախկին ԱԳ նախարար Խարազին մահացել է՝ տանը ավիահարվածի հետևանքով վիրավորվելուց հետո
10.04.2026 | 09:40
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլ և որ պատերազմ չեն ուզում
10.04.2026 | 09:33
Տեղի է ունեցել Հայաստանում Էստոնիայի դեսպանության պաշտոնական բացումը
09.04.2026 | 23:32
Պուտինը հայտարարել է «զատկական հրադադար»
09.04.2026 | 23:30
«Ոչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհից». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ
09.04.2026 | 23:17
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
09.04.2026 | 23:14
Երկրաշարժ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Հայաստանում
09.04.2026 | 23:07
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նախագահը խոսել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ երկխոսության զարգացման մասին
09.04.2026 | 22:52
Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պառակտում չի ուզում և որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Իրանի հետ»
09.04.2026 | 22:36
Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.04.2026 | 22:21
«Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատը տրվել է Գագիկ Համբարձումյանին
Բոլորը

Ադրբեջանը ճնշում է գործադրում հայկական կողմերի վրա՝ իրեն հասանելի տարբեր մեթոդներով։ «Ադրբեջանական անցակետ Լաչինի միջանցքում․ էթնիկ զտման քաղաքականության նոր քայլերը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ դա ներառում է դիսկուրսային ճնշում, որ Ղարաբաղ այլևս գոյություն չունի,  նման հիմնախնդիր գոյություն չունի, ղարաբաղցիներ գոյություն չունեն և այլն։ Երկրորդ միջոցը ռազմական գործողություններն են, որոնցից վերջինը տեղի ունեցավ մի քանի օր առաջ։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի տեղադրմանը՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն իրականում անցյալ տարվա դեկտեմբերին է տեղադրվել։

«Դե ֆակտո դեկտեմբերին է տեղադրվել։ Մարդիկ, որոնք այնտեղ կանգնած էին, ինչ-որ էկզոտիկ անվանումներ էին կոչվում, ոչ թե Ադրբեջանի զինծառայողներ։ Բայց փաստացի դրանք մարդիկ էին, որոնք այնտեղ կանգնած էին, որ ում ցանկանային՝ թողնեին անցնել, ում չցանկանային՝ չթողնեին։ Այս իրավիճակը կար, հիմա ֆորմալացվեց, և այդ մարդիկ արդեն ուղղակիորեն սահմանապահներ են կոչվելու»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։