Նահանջի հրաման չի տրվել․ պաշտպան Երեմ Սարգսյանը՝ Միքայել Արզումանյանի մեղադրանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

2020 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ «Արեգա» բարձունքը ազատագրած անձնակազմին նահանջի հրաման տալու, ինչպես նաև՝ Շուշիի պաշտպանության կազմակերպման ընթացքում ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող  գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը չի ընդունում իրեն  առաջադրված մեղադրանքը։ Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին Արզումանյանի դատական նիստից առաջ ասաց  նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Ըստ պաշտպանի՝ Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել այն ժամանակ, երբ պատերազմից մեկ ամիս էր անցել ու բանակն արդեն ծայրահեղ բարդ վիճակում էր գտնվում։ Գործում առկա են իրավասու պաշտոնատար անձանց ցուցմունքներ, որոնց համաձայն՝ Միքայել Արզումանյանի նշանակվելուն հաջորդած մի քանի օրերի ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ յուրային ուժերի, յուրային զոհերի քանակը մի քանի անգամ կրճատվել է։

Ինչ վերաբերում է Արեգա բարձունքից նահանջի հրամանին, Երեմ Սարգսյանն ասաց, որ նման հրաման չի տրվել, իսկ Միքայել Արզումանյանի դեմ ցուցմունք տված անձինք որոշակի շահեր են ունեցել, ցուցմունքները համաձայնեցրել են միմյանց հետ, և այս հանգամանքների  մասին իրենք կխոսեն հետագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան