Հայաստանում բավարար չափով բարձրակարգ հրաձգարաններ չկան․ Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայաստանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելը ապրիլի 28-ից կհետաձգվի մինչև հուլիսի 1-ը:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ արտահերթ նիստում հիշեցրեց, որ օրինագիծը քննարկվել է հոկտեմբերին և ստորագրվել 2022-ի հոկտեմբերի 27-ին՝ պայմանով, որ այն ուժի մեջ կմտնի 6 ամսից, այսինքն՝ ապրիլի 28-ից։ Դրա համար կառավարությունն ու ՆԳՆ-ն պետք է ընդունեին մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք ամբողջությամբ չեն ընդունվել։ Փոխնախարարը վստահեցրեց, որ մինչև հուլիսի 1-ը դա կարվի։

Նշենք, որ ըստ օրինագծի՝ արգելվում է բնակավայրերից և ճանապարհներից 500 մետրից պակաս հեռավորության վրա օգտագործել ողորկափող զենք, իսկ ակոսափող զենքերի համար այդ տարածությունը 5000 մետր է:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, դիմելով փոխնախարարին՝ հետաքրքրվեց, թե օրենքով կատարված փոփոխություններն արդյո՞ք կազդեն քաղաքացիական կամ մասնավոր հրաձգարաններ հիմնելու գործընթացի վրա։

Սարգսյանը պատասխանեց, որ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, ըստ էության, բացվում է դաշտը․ համապատասխան չափանիշների պահպանմամբ մասնավոր հատվածը ևս կկարողանա օգտվել հրաձգարան հիմնելու հնարավորությունից։

Հակոբ Արշակյանը նկատեց, որ Հայաստանում բավարար չափով բարձրակարգ հրաձգարաններ չկան։ ԱԺ փոխնախագահը հորդորեց լրացուցիչ ակտերը մշակելիս հաշվի առնել միջազգային փորձը և քաղաքին մոտիկ բարձրակարգ հրաձգարաններ բացել, որպեսզի քաղաքացիները զենքի կիրառման հնարվորություն ստանան, ինչը պաշտպանության համակարգին օգտակար կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։