Դեռահասների շատ լուրջ տոկոս արդեն թմրամոլ է․ ազգային անվտանգության լուրջ հարց է․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:47
Քաղաքացու օրը Հայաստանում կնշվի 100 բնակավայրում՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով
21.04.2026 | 16:39
Ամիրյան փողոցը «Պապ թագավորի» անունով փոխելը պիտի բոլորի հետ քննարկվե՞ր․ նախաձեռնության հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:31
Դատավոր Ռոբերտ Պապոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ է հարուցվել
21.04.2026 | 16:26
Ըմբշամարտի ԵԱ․ Աղաջանյանը և Տերտերյանը կիսաեզրափակիչում են, Գալստյանը, Գրիգորյանը և Խլոյանը պարտվեցին
21.04.2026 | 16:23
Դատապարտում եմ վարորդների նկատմամբ բռնության դեպքերը. Իզաբելլա Աբգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 16:21
1983-ից հետո առաջին անգամ NBA-ի լավագույն պաշտպանն ընտրվել է միաձայն
21.04.2026 | 16:19
«Ապրելու երկիրը» և «Ուժեղ Հայաստանը» հուշագիր են ստորագրել ՝ միավորելով իրենց ներուժը
21.04.2026 | 16:12
Իրանը մահապատժի է ենթարկել մի տղամարդու՝ Իսրայելի հետախուզության հետ ենթադրյալ կապերի համար
21.04.2026 | 16:04
Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի անկախության օրվա կապակցությամբ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից ահազանգեց Հայաստանում թմրամոլության տարածման խնդրի մասին։

«Մենք երևի նորմալ չենք պատկերացնում, թե ինչ իրավիճակ է այսօր տիրում Հայաստանի Հանրապետությունում:
Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ է:
Մենք չենք պատկերացնում, որ սինթետիկ թմրամիջոցների՝ երկրորդ, երրորդ օգտագործումից հետո այնպիսի օրգանական փոփոխություններ են կատարվում, որ այլևս մարդկային կյանքի չեն վերադառնում:
Մենք չենք պատկերացնում, որ ազգային անվտանգության լուրջ հարց է առաջացել այս երկրում», – հայտարարեց Խաչատրյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ բարեփոխումները, ընդունած օրենքները, լուսավոր ապագայի մասին խոսքերն ի չիք են դառնում, եթե թմրամիջոցներն այս ծավալի տարածվում են․ «Մենք չենք պատկերացնում, որ սա կորոնավիրուսից ավելի վտանգավոր և ավելի լուրջ, ավելի հույժ կարևոր խնդիր է»։

Խաչատրյանն առաջարկեց բոլոր պետական մարմիններում, որտեղ կնքվում է աշխատանքային պայմանագիր, անպայման ավելացվի տող, որ աշխատողը տարվա մեջ 1-2 անգամ անցնի թմրաթեստ, և թեստից հրաժարվելն աշխատանքից ազատման հիմք լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։