Ադրբեջանի անցակետը՝ պատժիչ գործիք․ նոր սպանդի ահազանգ․ փախստականները դիմում են միջազգային կառույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 16:00
Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
13.05.2026 | 15:51
Դավիթ Բալայանը տարեց քույրերի սպանության համար ցմահ դատապարտվածին ազատել է պատիժը 12 տարի կրելուց հետո
13.05.2026 | 15:40
Օգնյեն Չանչարևիչն ուշագրավ դրվագ է վերհիշել Թուրքիայի հավաքականի դեմ արտագնա խաղից
13.05.2026 | 15:30
Skolkovo-ի 70-ից ավելի գործարարներ Երևանում են․ Big Projects-ը բիզնես կրթությունը բերում է Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 15:19
Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի
13.05.2026 | 15:10
Փաշինյանը՝ ֆորպոստ չլինելու մասին // ՀԱԷԿ-ի ներդրումային ծրագիրը հաստատվել է․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 15:05
Մասիս-Էջմիածին խճուղում ծեծկռտուքի գործով 9 անձ է ձերբակալվել․ կրակոցներ չեն հնչել․ ՆԳՆ
13.05.2026 | 14:56
Կրիշտիանու Ռոնալդու. «Երազանքը մոտ է»
13.05.2026 | 14:44
ՌԴ ռազմական հրամանատարությունը Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը. FT
13.05.2026 | 14:32
Արաղչին Բայրամովին տեղեկացրել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի մասին
13.05.2026 | 14:24
Հայկ Մարտիրոսյանը՝ 1er Open International de Lecci-ի առաջատարների թվում
13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է։ Թեև մեկ դար է անցել, սակայն էթնիկ զտման, ցեղասպանության ենթարկվելու, հայերի՝ կրկին բռնագաղթի ենթարկվելու վտանգը մնում է։ Ադրբեջանն անցակետ է տեղադրում Լաչինի միջանցքի՝ Հայաստանի սահմանի հատվածում՝ Հակարի գետի վրա գտնվող կամրջին մերձակա տարածքում։ Արցախում սա դիտարկում են էթնիկ զտման, բռնագաղթի նախերգանք։

Ադրբեջանը տարբեր առիթներով հայտարարել է ԼՂ-ն «ինտեգրելու» նպատակի մասին, մինչդեռ ԼՂ-ում պատասխանում են՝ ոչ մի կերպ իրենց չեն պատկերացնում Ադրբեջանի կազմում։

Անցյալ հարյուրամյակներում Հայկական լեռնաշխարհում գնալով պակասել է հայաբնակ տարածքների թիվը։ 1915 թվականի ցեղասպանությունից, կոտորածներից հետո մեծ արտագաղ տեղի ունեցավ Օսմանյան Թուրքիայի տարածքից։ Հայերը բռնագաղթվեցին նաև շուրջ 30 տարի առաջ՝ Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղից և Նախիջևանից։

Բռնագաղթվածների շահերը ներկայացնող ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ պատրաստվում են անցկացնել «Հին և նոր փախստականներ» խորագրով համաժողով Երևանում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմը տասնյակ հազարավոր փախստականներով համալրեց դեռ 1990-ականներին հարկադրաբար Ադրբեջանի տարածքը լքած հայերի շարքերը։ Դեռ չէին լուծվել Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից, Շահումյանի շրջանից և այլ բնակավայրերից բռնագաղթած հարյուր հազարավոր հայերի խնդիրներն ամբողջությամբ, գումարվեց նաև Շուշիից, Հադրութից, Արցախի մյուս շրջաններից բռնագաղթած հայերի հարցը։

Ըստ Հայաստանի Միգրացիոն ծառայության՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանվել է ավելի քան կես միլիոն հայ, որից 360,000-ն ապաստանել է Հայաստանում: Մինչև 1998 թվականը, օրինակ, Բաքվում ապրում էր 216 հազար հայ, Գյանջայում՝ 41 հազար, Սումգայիթում՝ 13․5 հազար, Խանլարում՝ 14 հազար, Շամխորում 10․3 հազար, տասնյակ-հազարավոր հայեր էլ՝ Ադրբեջանի այլ շրջաններում։ Նրանք Ադրբեջանից բռնագաղթելով՝ կորցրել են իրենց ունեցվածքը, զրկվել են իրենց պատմական բնակավայրերում ապրելու իրավունքից։

Ի՞նչ պահանջներ են բարձրացնելու Ադրբեջանից բռնագաղթված հայերը, ի՞նչ է սպասվում Երևանում կազմակերպվելիք համաժողովին։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են համաժողովի նախաձեռնող խմբի անդամները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Ադրբեջանի ԽՍՀ հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, «Դիզակ արտ» ՀԿ նախագահ Լիաննա Պետրոսյանը։