Մեզ համար հիմա առաջնային է բոլորիս համախմբումն ու հզոր երկրի կառուցումը․ Շիրակի մարզպետ

Լուրեր

17.02.2026 | 14:45
ՀՁՖ նախագահը մեդալների ակնկալիք ունի երևանյան ԵԱ-ում
17.02.2026 | 14:36
ՀՀ-ն ու ԵՄ-ն քննարկում են համագործակցության հնարավոր նոր նախաձեռնությունները
17.02.2026 | 14:27
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները
17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը հարգեցին Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում ոգեկոչման պատարագ մատուցելով, այնուհետ՝ Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի ու Ջարդի կամ Հերհերի ձորում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելով։

Շիրակցի բարձրաստիճան պաշտոնյաներից, ուժային կառույցների ներկայացուցիչներից, ԱԺ պատգամավորներից բացի, Ջարդի ձոր էին այցելել նաև Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի, 102-րդ ռազմաբազայի ու ռուս սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ, ռուս հոգևորականներ։ Պատարագն այս անգամ չմատուցվեց Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ։ Ջարդի ձորում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման այս օրը մենք կրկին ու կրկին հիշում, խնկարկում ենք անմեղ զոհերի հիշատակը, վերստին հաստատում ենք մեր կամքն ու պատրաստակամությունը պայքարելու հայոց ցեղասպանության ճանաչման համար, պայքարելու մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործության և ոճրագործության դեմ։ Իսկ մեզ համար հիմա առաջնային ու կարևոր պետք է լինի բոլորիս ջանքերի համախմբումը, հզոր երկրի կառուցումը»։

Արմիկ Մովսիսյան