ՀՔԱՎ-ը խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների գերծելաոճը Պոլիգրաֆի թիմի և այցելուների նկատմամբ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

ՀՔԱՎ-ի փոխանցմամբ՝ «Պոլիգրաֆի» թիմը հայտարարություն է տարածել ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով, որ «Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ն խստորեն դատապարտում է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Պոլիգրաֆ թիմի և նրա այցելուների նկատմամբ դրսևորած նման գործելաոճը և կոչ անում իրավասու մարմիններին՝ միջոցառումները ձեռնարկել բացառապես օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝ խստորեն պահպանելով անձանց իրավունքների, ազատությունների և արժանապատվության նկատմամբ հարգանքն ու մարդկային վերաբերմունքը։

Միաժամանակ, իրավական աջակցություն տրամադրելու մեր պատրաստակամությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից տուժած Պոլիգրաֆ թիմի անդամներին և այցելուներին, ևս մեկ անգամ ընդգծելով, որ մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և արժանապատվությունը անօտարելի արժեքներ են և պիտի լինեն պաշտպանված ժողովրդավարական և իրավական արժեքներ որդեգրած Հայաստանի Հանրապետությունում։