Ադրբեջանը թքում և ոչնչացնում է Նոյեմբերի 9-ը․ ՌԴ-ն իր պարտականությունն իրականացնո՞ւմ է, թե՝ ոչ․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքում անցակետ տեղադրել։ Բաքուն պնդում է, թե նման քայլի է դիմել «մարդուժի, սպառազինության, ականների, ինչպես նաև Հայաստանից ռազմական նշանակության մյուս միջոցների անօրինական տեղափոխման» պատճառով, ինչը, ըստ ադրբեջանական կողմի պնդումների, «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտում է»։

Հայկական կողմը բազմիցս հերքել է Բաքվի այս մեղադրանքները՝ դրանք համարելով ռազմական սադրանքների պատրվակներ։

Factor TV-ին տված հարցազրույցում Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ասում է, որ եթե Ադրբեջանն իսկապես անցակետ տեղադրի, և այն սկսի գործել, ԼՂ-ն կտրուկ, հրատապ, սկզբունքային քայլեր կիրականացնի։

«Ադրբեջանը ՌԴ-ի պատասխանատվության գոտում խայտառակ բաներ է անում։ Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, ինչ ուզում է՝ լինի։ Եթե Ադրբեջանը չապամոնտաժի անցակետը, կբարձրանա Արցախի կարգավիճակի հարց, ազգովի որոշենք՝ ի՞նչ ենք ուզում։ Ադրբեջանը թքում և ոչնչացնում է նոյեմբերի 9-ը․ ՌԴ-ն իր պարտականությունն իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ։ Հերի՛ք է այս կրկեսը, մեկը գոռում է՝ Պուտինին ենք նստեցնելու, մյուսը՝ Մակրոնին։ Աստվա՛ծ է պատժելու, ծանր վիճակ է, չենք փախչելու Արցախից, բայց ստրուկ չենք դառնալու։ ՌԴ-ն պիտի իր պարտականությունը կատարի։ Որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանի հետ համատեղ մաքսակետ պիտի լինի, ՌԴ-ի դեմ է անում, իրենք էլ ստատուս քվոն պետք է վերականգնեն»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան