«Կիսում ենք 108 տարվա տառապանքը»․ Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում նշվում է, որ պատմական ճշմարտություններին առերեսվելը, տուժող ժողովուրդներից ներողություն խնդրելը, վերականգնողական արդարությանը դիմելը, միմյանց հասկանալը և պատմական վերքերն անկեղծ մոտեցմամբ բուժելը անփոխարինելի քայլեր են ընդհանուր ապագայի համար։

«108 տարի է անցել Մեծ Եղեռնից՝ էթնիկ ինքնության և հավատքի կոտորածից, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ իրենց տներից ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանություններով։ Մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես թիրախ դարձան։ Մարդկության դեմ հանցագործություններին դիմակայելը կարևոր քայլ է ընդհանուր և հավասար ապագայի ու սոցիալական խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ չափազանց կարևոր է խաղաղ ապրել հայ ժողովրդի՝ այս աշխարհագրության հնագույն ժողովուրդներից մեկի և այս հողերի հայ հայրենակիցների հետ։

«Միևնույն ժամանակ, ժողովուրդների շահերից և կարիքներից է բխում դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստան պետության հետ։ Մենք կիսում ենք 108 տարվա տառապանքը, մեր սրտի խորքում լսում ենք Մեծ աղետը, մարդկային այս ողբերգությունն ու ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով ենք հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը»,- ասվում է հայտարարությունում։

Էմմա Չոբանյան