Գարեգին Բ-ն անպատասխան թողեց Փաշինյանի հայտարարության մասին հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
26.02.2026 | 17:17
Ջորջիո Պուլասը վստահ է, որ մի քանի անգամ տապալելու է Արման Ծառուկյանին
26.02.2026 | 17:13
Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց 3 ամիս տնային կալանքով
26.02.2026 | 17:07
Կբացառվեն ժանգոտված կամ վնասված գովազդային վահանակների առկայությունը ՀՀ պետական ավտոմոբիլային ճանապարհներին
26.02.2026 | 16:54
Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ինտերից»
26.02.2026 | 16:43
Անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս սոցիալական աջակցություն կստանան 
26.02.2026 | 16:30
Ռոնալդուն ձեռք է բերել «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը
26.02.2026 | 16:19
Ռուս սահմանապահները հեռացվել են ՀՀ վերջին անցակետից՝ «Ախուրիկ»-ից․ Կառավարությունն առաջին անգամ հաստատում է շրջանառվող լուրերը
26.02.2026 | 16:15
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 16:03
Հստակեցվել են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
26.02.2026 | 15:51
Մեքենայում գազաբալոն տեղադրելու գործընթացը կտեսագրվի
26.02.2026 | 15:41
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 1000 զոհված զինվորների մարմիններ
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանել է լրագրողների հարցերին։

Մայր Աթոռը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ գործողությունները։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։

«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ։ Նպատակը շատ հստակ է` հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։ Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որը պարբերաբար Արցախում իրականացվում է մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,- Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նա խոսք հղեց Արցախի հավատավոր ժողովրդին` հորդորելով զորեղ մնալ հավատքով, ամուր` հոգով և կամքով, ինչպես նաև իրենց բնորոշ արիությամբ։
Գարեգին Երկրորդն ընդգծեց` Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանալ դիմագրավել այս փորձությանը։ Նրա խոսքով՝ ազգի համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովել արցախցու ազատ, ապահով և անվտանգ կյանքը։

Գարեգին Բ-ն անպատասխան թողեց Փաշինյանի հայտարարության մասին հարցը։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարել էր․ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։