Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում է տեղի ունեցել

Լուրեր

24.02.2026 | 16:43
ՀԷՑ-ում ավարտվել են բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ
24.02.2026 | 16:34
Ավելի քան 200,000 զոհ․ լրագրողները հաշվել են Ուկրաինայի դեմ պատերազմում ՌԴ կորուստները
24.02.2026 | 16:23
«Բենֆիկայի» ֆուտբոլիստը որակազրկվել է Վինիսիուսի հետ ռասիստական սկանդալից հետո
24.02.2026 | 16:22
Պապիկյանը Իրանում հանդիպել է Մուսավիի հետ
24.02.2026 | 16:16
ԱԴԾ-ն հետաքննում է Պավել Դուրովի գործողությունները՝ ահաբեկչական գործունեությանը նպաստելու գործով
24.02.2026 | 16:03
Փարաքար համայնքին է վերադարձվել 0.2 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 15:55
Միհրան Պողոսյանին առնչվող կոկաինի գործով հետախուզվողի որդին Ռուսաստանում տեսակցել է հորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:51
Կրեմլը չի ​​հաստատում Ժնևում հաջորդ բանակցությունների ամսաթիվը
24.02.2026 | 15:43
«Մոլորակների մեծ շքերթ»՝ փետրվարի 28-ին
24.02.2026 | 15:34
Զելենսկին առաջին անգամ ցուցադրել է նախագահական բունկերը, որտեղ անցկացրել է պատերազմի առաջին ամիսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
Բոլորը

Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջողառում է տեղի ունեցել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նախկին Թավալան, այսօր՝ Քուրթուլուշն այն շրջանն էր, որտեղ 20-րդ դարասկզբին հայ մտավորականների ձերբակալությունները նախաձեռնվել և իրականացվել  են առավել ինտենսիվ: Հիշատակի միջոցառումը տեղի է ունեցել «Կանաչների» և «Ձախ ապագա» կուսակցության նախաձեռնությամբ։

Կանաչների ձախ կուսակցության պատգամավորի թեկնածու Հասան Ջեմալն իր ելույթում ասել է․ «Սիրելի Հրանտ Դինքի ցավն ինձ ծանոթացրեց հարազատ հայ ժողովրդի ցավի հետ։ Հրանտ Դինքի շնորհիվ ես սկսեցի հասկանալ այս հողի ոչ այնքան լավ էջերը։ 2017 թվականին իմ գրած գիրքը կոչվում է «1915 թվականի Հայոց ցեղասպանություն» և, ինչպես ասացի, Հրանտ Դինքի ցավը զգացվել է գիրքը գրելիս։ Ես այսօր այստեղ եմ՝ կիսելու իմ հայ եղբայրների ցավը»։

Ջեմալը նշել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ։

«Պետք է վերջ տալ թշնամանքի և ատելության քաղաքականությանը, ռասիզմը չպետք է հանդուրժվի»,- հայտարարել է նա։

Էմմա Չոբանյան