Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է արդարացնել Լաչինի միջանցքում անցակետի ապօրինի տեղադրումը

Լուրեր

14.09.2026 | 19:30
Հաջիևը ցույց տվեց՝ չի հասկանում ոնց են ցուցադրում ձեռագրեր՝ կրկնօրինակն էր․ հրճվողներն անգրագիտությունը ցուցադրեցին․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետման տեղադրման ու փաստացի դրանով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չեղարկմանը։

Բաքվի ԱԳՆ-ն «կտրականապես մերժում է Երևանի հայտարարությանը»։ «Հայաստանի ԱԳՆ նախարարության հիշյալ հայտարարությունը Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է, և դա անընդունելի է։ Հայկական կողմի նման հայտարարությունները, միջամտելով «Ադրբեջանի ներքին գործերին, ոչ միայն չեն նպաստում խաղաղությանը տարածաշրջանում, այլև հանգեցնում լարվածության աճի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բաքվի պնդումներից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունն իրեն լիիրավ իրավունք է վերապահում խախտելու եռակողմ հայտարարությունը։

«Ադրբեջանի օրինական որոշումն ու քայլը՝ իր ինքնիշխան տարածքում սահմանին անցակետ ստեղծելու մասին, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին ու նորմերին։ Հայաստանը պետք է ընդունի ու հարգի Ադրբեջանի իրավունքը՝ ապահովելու «իր տարածք մուտքի և ելքի նկատմամբ վերահսկողությունը»»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան