Խիստ անհանգստացնող են պաշտպանության և անվտանգության ոլորտում ծրագրերի իրականացման թերացումները․ հայտարարություն

Լուրեր

19.04.2026 | 16:57
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատել է թեկնածուների առաջին երեսուն անունները
19.04.2026 | 16:19
Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից
19.04.2026 | 15:55
Պեզեշքիանը քննադատել է Թրամփին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա պահանջների համար
19.04.2026 | 15:20
Լատվիան և Լիտվան թույլ չեն տա Ֆիցոյին օգտագործել իրենց օդային տարածքը՝ Մոսկվա թռչելու ու շքերթին մասնակցելու համար
19.04.2026 | 15:05
Վաղը Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև
19.04.2026 | 14:45
Մալխաս Ամոյանը` Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ, Արմեն Բաբալարյանը` լավագույն մարզիչ
19.04.2026 | 14:04
Աշտարակ–Գյումրի ճանապարհը կառուցված է․ 84 կմ նոր մայրուղի՝ 19 հանգույցով և անվտանգության չափանիշներով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
Բոլորը

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացման թերացումների կապակցությամբ։ Հայտարարության տեքստը՝ ստորև․

«2020թ․-ի նոյեմբերեի 9-ի հայտարարության տեքստը ստորագրվելուց հետո, առաջացած նոր ռազմաքաղաքական իրականություն պայմաններում ՀՀ կառավարությունը ձեռնարկել է պաշտպանության ու անվտանգության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակումը, որի մասին հայտարարվել է նաև ՀՀ վարչապետի մակարդակով։ Ասվածի աքսիոմիկ անհրաժեշտությունը նաև հաստատվեց հակառակորդի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, վերջին երկու տարիների ընթացքում բազմաթիվ ոտնձգությունների, մասնավորապես Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում իրականացված ագրեսիան, դրանց արդյունքում ունեցած զոհերի, վիրավորների և գերիների առկայությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների կորուստը։

Մեզ, որպես Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների և անձանց միավորման խիստ անհագստացնող է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող ծրագրերի իրականացմանն ուղղված թերացումները, բարեփոխումների բացակայությունը, ստեղծված մասնագիտական և բյուրոկրատական խոչընդոտները։

Տարակուսանք է առաջացնում «Զենքի շրջանառության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, Ազգային Ժողովի պատգամավորների կողմից նոր փոփոխությունների նախագիծ բերելու հիմքով անհիմն ձևով հետաձգելը, «Ռազմամարզական գործունեության» մասին օրենքի նախագծին ընթացք չտալը, «Տարածքային պաշտպանության մասին» օրենսդրության բացակայությունը, պաշտպանության մասին հայեցակարգի և նոր օրենսդրության բացակայությունը։ Տպավորություն է ստեղծվում նաև, որ առկա է հանցավոր, անպատիժ անգործություն։

Միության կողմից առաջարկում ենք՝
– Պաշտպանության նախարարության հետ համագործակցության, օրինակ արտապատվիրակման միջոցով, իրականացնել սահմանամերձ շրջանների անվտանգությանը ուղղված միջոցառումներ, դասավանդել մարտական գործողությունների
և կրակային պատրաստության հիմքունքներ։

– Կատարել ամրաշինական և ինժիներական աշխատանքներ, մասնավորապես երկրորդ և երրորդ պաշտպանական գծի կառուցում և կահավորում։

– Փոխգործակցության պայմաններում նաև օժանդակել անվտանգային ոլորտի իրավական ակտերի մշակմանը և ներդրմանը և տալ մասնագիտական օժանդակություն։

Նախապես կանխատեսելով սույն դիմումին ձևական առումով ընթացք տալը, տեղեկացնում ենք, որ անկախ պետության կողմից աջակցության ցուցաբերման, անվտանգային իրավական ակտերի ընդունումը ցանկացած անհիմն ձևով խոչընդոտելուն, այսուհետ՝ հանրայնացվելու են և օգտագործվելու են բոլոր օրինական միջոցները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, տարբեր պաշտոնյաների անգործությունը վերացնելու և մեղավորներին
պատասխանատվություն ենթարկելու համար։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Միությունը՝ ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը, ռազմամարզական հասարակական միություններին, տարբեր աղբյուրներից բխող կուսակցականացնելու փորձերը, դրանց մասին անհարգի խոսակցությունները, ատելության և ռասայական խտրականության խոսքը, բռնության կոչերը, կամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու կամ դրդելու փորձերը՝ կանխարգելու և կանխելու ուղղությամբ»։