Փաշինյանը խոստանում էր հակամարտությունը լուծել ԼՂ-ն Ադրբեջանի կազմում հայտնվելու տրամաբանությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

«Հայաստանի կառավարիչների վարած դիվանագիտական քաղաքականությունը կարելի է անվանել չարչիական դիվանագիտություն: Վաճառքի են հանված մեր ազգային և պետական շահերը, որոնց դիմաց հիմնական բանակցողը ցանկանում է ստանալ բացառապես մեկ բան՝ սեփական իշխանության պահպանման երաշխիքներ»,- «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Հաշվետու ժամանակահատվածում ՌԴ դաշնակցային համագործակցության հռչակագիր է կնքել Ադրբեջանի հետ, որին չի հետևել որևէ արձագանք հայկական կողմից։ Անբովանդակ աշխատանքի, իսկ իրականում՝ դրա բացակայության պատճառով աշխատանքից չի ազատվել ՌԴ-ում ՀՀ դեսպանը։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է իրապես աննախադեպ իրադարձություն՝ ՌԴ-ն պաշտոնական բողոքի նոտա է հղել ՀՀ-ին։ Հիշեցնեմ, որ նոտայի առիթ է հանդիսացել մի մարգինալ հասարակաքաղաքական միավորի տարածած հայտարարություն, որի կշիռը բացարձակ համեմատելի չէ արձագանքի հետ, ինչից կարող ենք եզրակացնել, որ նշյալ հայտարարությունը պարզապես առիթ է եղել ռազմավարական դաշնակցի կողմից բողոքի նոտայի համար, և այս փաստը նկարագրում է ոչ թե տվյալ առանձին դեպքը, այլ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վիճակը»,- նշեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝շ՝ «Չարչիական դիվանագիտության» և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ուղենիշների բացակայության պատճառով Հայաստանը չի կարողացել պահպանել ՌԴ-ի կողմից բանակցային սեղանին բերված Արցախի ներկա կարգավիճակի պահպանման և հետագայում ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության առաջարկը։ Նրա խոսքով՝ երկու, եթե ոչ իրարամերժ, ապա առնվազն սկզբունքային տարբերություն ունեցող բանակցային օրակարգերին միաժամանակ հավանություն տալու հետևանքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը չկա բանակցային սեղանին։

Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին՝ պատգամավորը նշեց, որ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների նկարագրությունում բացակայում է 907-րդ բանաձևի վերակիրառմանն ուղղված աշխատանքների հիշատակումը, ինչից կարող ենք ենթադրել, որ ՀՀ կառավարիչները որևէ աշխատանք չեն տանում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու համար։

«Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համատեքստում այս տարի նույնպես չի սկսվել վիզաների ազատականացման հարցի վերաբերյալ երկխոսությունը։ Նշեմ, որ այն նախատեսված էր դեռևս 2017 թ. կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ շոշափելի արդյունք չկա։ Անհասկանալի է նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2.6 միլիարդ դոլարի ճակատագիրը, որը որպես կայացած փաստ՝ ՀՀ կառավարիչները գովազդում էին անգամ անջատած արդուկների միջոցով։ Նշեմ, որ ներկայացված կատարողականի մեջ ներառված թվերը իրար գումարելիս ստացվում է շուրջ  300 մլն դոլարի ծրագրեր ընդամենը»,- ասաց Մամիջանյանը։

Նա ասաց նաև, որ ժամանակի սղության պատճառով չի անդրադառնա նաև ՀՀ մյուս միջազգային գործընկերների հետ հարաբերություններում կորսված հնարավորություններին և կոպտագույն սխալներին, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ գործունեությանը կանդրադառնա առաջարկների մասում։

«Ստիպված եմ ևս մեկ անգամ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա» կարգավորելու խոստմանը։ Այն նույն սկզբունքների, որոնցով, ըստ  այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը 2021 թ. իր կառավարության ծրագրով, մինչ այդ՝ իր նախընտրական ծրագրով, իսկ մինչ այդ՝ իր նախորդ կառավարության ծրագրով խոստանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Եթե հիմնարար սկզբունքները այդքան վատն են, ապա ինչու են տեղ գտել Նիկոլ Փաշինյանի բոլոր նախընտրական և կառավարության ծրագրերում։ Նշեմ, որ այսօրվա բանակցային օրակարգը կիլոմետրերով հեռու է Փաշինյանի ստացած բանակցային ժառանգությունից և որևէ կերպ չի արտացոլում իր իսկ նախընտրական և հետընտրական խոստումները»,- հիշեցրեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ անհասկանալի է նաև կառավարության ծրագրում «Ադրբեջանին ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35  ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ» փոխանցելու արձանագրումը։ ՀՀ նման պարտավորություն որևէ միջազգային պայմանագրով չի ստանձնել, նման հիշատակում կառավարության ծրագրում չկա, իսկ ինքնին այդ փաստի արձանագրումը հղի է բազմաթիվ վտանգավոր հետևանքներով մեր երկրի համար։ Պատգամավորը կարծում է՝ այս փաստի հիշատակումը կառավարության ծրագրի կատարողականում ագրեսորին ծառայամտաբար սիրաշահելու հերթական փորձն է, և դա նույնն է, ինչ զոհը փորձի սեթևեթել իրեն բռնաբարողի հետ։

Հայկ Մամիջանյանը վստահ է․ «Չնայած այս բոլոր խայտառակ սխալներին՝ Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ մասնակի շտկելու իրավիճակը»:

«ՀՀ-ն պիտի բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Ընդ որում, նշենք, որ դա բանակցային օրակարգում հայտնվել է Ադրբեջանի ճնշմամբ: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է բացառապես, այսպես կոչված, «ինտեգրացիայի» օրակարգով, ուստի նման բանակցությունն անընդունելի է հայկական կողմերի համար։

Արցախի՝ Ադրբեջանի կազմում չհայտնվելը պիտի լինի հայկական բանակցային կողմի կարմիր գիծը։ Այս պնդումները պետք է հստակ սահմանվեն օրենսդրի կողմից՝ որպես բանակցային օրակարգ»,- ընդգծեց Մամիջանյանը։

«ՀՀ-ն պետք է առաջարկի համանախագահ երկրներին, որպեսզի վերջիններս համատեղ կամ սեպարատ վերահաստատեն իրենց դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ բանակցային ժառանգության առանցքային կետերի, մասնավորապես՝ հիմնարար սկզբունքների վերաբերյալ։

Պաշտոնական Երևանը պետք է հրաժարվի Արցախի ապաշրջափակման հարցում կրավորական կեցվածքից, դադարեցնի պաշտոնական խոսույթի մակարդակում մեղավորներ փնտրելու քաղաքականությունը։

Հայաստանը պետք է ակտիվացնի ջանքերը հայ ռազմագերիների վերադարձի համար՝ միջազգային հարթակներում մեր պաշտոնական խոսույթը կառուցելով ոչ թե 33 հոգու՝ իբր պաշտոնական թվի, այլ 198 անհետ կորածների տրամաբանության վրա։

Պաշտոնական Երևանը պետք է հրատապ վերսկսի բանակցությունները ՀԱՊԿ-ի հետ՝ փոխօգնության փաթեթի տրամադրման հարցում։

ՀՀ-ն պետք է փորձեր կատարի՝ վերակենդանացնելու սահմանային միջադեպերի վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի՝ 2016 թ․ պայմանավորվածությունները, որոնք մսխվեցին 2018-20 թթ․ «դիվանագիտության» հետևանքով։

Արտաքին քաղաքականության նման ճակատագրական սխալներ գրանցած հիմնական բանակցողը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը։ Դուք արդեն իսկ անդառնալի վնաս եք հասցրել բանակցային գործընթացին՝ ամենօրյա աղետաբեր գործունեությամբ, որի գագաթնակետը եղավ Պրահայի հայտարարությունը, որով բանակցային գործընթացի մաս դարձավ Ալմաթայի հռչակագիրը, որը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ առնչություն չի կարող ունենալ այդ ժամանակ արդեն իսկ Անկախության հանրաքվե իրականացրած Արցախի հետ։

Վերջապես հասկացեք՝ միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը

Մանրամասները՝ տեսանյութում։