Ընդդիմության առաջին հաջողված քաղաքական ակցիան էր, որն ունեցավ հստակ հաղթանակ․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
Բոլորը

Սա ընդդիմության առաջին հաջողված քաղաքական ակցիան էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։

«Քիչ առաջ ԱԺ ամբիոնից պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում, որ այս ամբիոնից այլևս սուտ չհնչի։
Տիկին Թովմասյանի այդ «ակցիայի» մեկնարկից և ավարտից հետո ընդդիմադիր ոչ մի պատգամավոր այստեղից ելույթ չի ունեցել, ոչ մի չարչրկված մեղադրանք չի հնչեցրել, ոչ մի կեղծ թեզ ու նարատիվ չի գցել օրակարգ, ուստի թույլ տվեք արձանագրել, որ սա ընդդիմության հաջողված առաջին քաղաքական ակցիան է, որն ուներ հստակ նպատակ և ունեցավ հաղթանակ»,- իր ելույթում հայտարարեց Ալեքսանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունը աղմուկի մեջ փորձում է խուսափել ԼՂ հարցի մասին ըստ էության խոսելուց, որովհետև, ինչպես ասաց նա, իրենք 10 տարի եղել են իշխանության, բա ինչու Արցախի անկախությունը չեն ճանաչել, դիվանագիտական հարաբերություններ չեն ստեղծել Արցախի հետ. «Փորձում են այնպես անել, որ մենք չխոսենք Մադրիդյան սկզբունքներից, Քի Վեսթից, ընդհանուր պետությունից:

Բայց ես շատ ուրախ եմ, որ այս նստաշրջանում մենք չթելեցինք իրենց թելը: Ես համոզված եմ, որ ճշմարտությունը երբեք կեղծիքին պարտվել չի կարող, և հուսով եմ, որ այսօր ձևավորված բարի ավանդույթը կշարունակվի, և այս ամբիոնից այսուհետ ևս սուտ չի հնչի»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

Մանրամասները՝ տեսանյութում։