Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պատրաստվում է մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին:

«Որոշում է կայացվել մասնակցելու Երևանի ընտրություններին։ Որպես Ալյանս կուսակցության ղեկավար՝ երկար քննարկումներ եմ ունեցել Հանրային ձայն կուսակցության նախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արտակ Գալստյանի հետ։

Ունենք մեկ ընդհանուր գաղափար` Երևանի ընտրությունները դարձնել հականիկոլական, հակաթալանչիական, հակաթուրքական և հակաազգակործան պրոցես, ձևավորել լայն դաշինք և վռնդել իշխանություն կոչվածներին և նրանց հետ համատեղ իշխող որոշ նախկիններին մայրաքաղաքից։ Դրանով նաև սկիզբ դնել ամբողջական իշխանափոխության։

Քննարկումներն ընթացել են ևս մի քանի ընդդիմադիր հարգարժան գործընկեր ուժերի հետ։ Հուսամ, որ Հանրային ձայնի մեր գործընկերների ամրությունն ու տոկունությունը ոչինչ չի կոտրի, և մենք կգնանք Հայրենիքը քրքրողներից ազատվելու ճանապարհով։ Մնացած մանրամասները 5 ամիս առաջ իմ խոստացած 10 եթերների ընթացքում, որոնք շուտով վերջապես կսկսվեն»,- գրել է Ուրիխանյանը։