ՀՀ-ն երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ․ ինչո՞ւ ենք խաղաղության պայմանագիր ստորագրում․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ»,- այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իշխանության վարած արտաքին քաղաքականությանը։

«Ես ինձ հարց եմ տալիս՝ մենք ինչո՞ւ խաղաղության պայմանագիր չենք ստորագրում օրինակ՝ Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ, բայց ուզում ենք կնքել Ադրբեջանի հետ։ Կասեք՝ իրենց հետ պատերազմի մեջ ենք։ Բայց ո՞վ է նման բան ասում։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատերազմի մեջ չի եղել Ադրբեջանի հետ։ Արցախի ժողովուրդը ոտքի է կանգնել ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու համար, Ադրբեջանի իշխանությունը ցանկացել է այն արյան մեջ խեղդել, և Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց իր իրավունքների պաշտպանության համար, Հայաստանից և այլ երկրներից էլ հազարավոր հայորդիներ գնացել և կանգնել են իրենց եղբայրների, քույրերի կողքին»,- ասաց Աղազարյանը։

«1994 թվականին, երբ ստորագրվեց զինադադարը, ես կարծում էի, որ Հայաստանը որպես միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի համար, բայց հետագայում Արցախը դուրս բերվեց բանակցային գործընթացներից, որոշ իշխանավորներ, որոնք լեգիտիմ չեն եղել, Արցախի ժողովրդի հերոսական պայքարի դափնիները քաշեցին իրենց վրա, որ ավար բաժանեն
Հիմա ես, որպես իշխանավոր, պատասխանատո՞ւ եմ իրենց արարաքների համար։
Ես Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ, կոնֆլիկտը բոլորովին այլ տեղում է։
Քաղաքականությունը, որն իրականացնում է մեր իշխանությունը, միանշանակորեն ինձ համար ընդունելի է»,- նշեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։