Որոշ մարդկանց էստեղ խամաճիկի պես խաղացնում են․ Խաչատրյանը՝ ընդդիմադիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց, թե ՀՀ-ում ձևավորվել է երկու քաղաքական հոսանք.«Մեկն այլասերում էր պետության բուն բովանդակությունը, մյուսն էլ նոր քաղաքական սերունդն է, որ ուզում է պետությունը վերադարձնել իր բնականոն ձևավորման հուն»։

Խաչատրյանի խոսքով՝ խաբեբաների ժամանակ ընդդիմությունը, որպես կանոն, բաղկացած էր «հաճախորդներից, իդիոտներից, դատարկ դհոլներից․ «Մեր նվաճումը նա է, որ մեզ ընդդիմության շարքերում իդիոտներ, դատարկ դհոլներ, հաճախորդներ պետք չեն․ մենք հարգում ենք այն 200 հազար մարդկանց, որ իրենց ընտրել են»։

Խաչատրյանը նշեց, որ ինքն այն կարծիքին չէ, թե իրենք ամեն ինչ լավ են անում. «Մենք շատ լավ տեսնում ենք՝ ինչ չենք անում, ինչը չի ստացվում, ինչու չի ստացվում։ Այդ առումով մենք ականջալուր ենք, թե դուք ինչ եք ասում»։

«Որոշ մարդկանց էստեղ խամաճիկի պես խաղացնում են,- ասաց Խաչատրյանը՝ խոսելով ընդդիմադիրների մասին և հորդորեց՝ դադարե՛ք երկգլխանի դևի պոչը լինել, ինքնուրույն եղեք։

Մանրամասները՝ տեսանյութում։