Ադրբեջանը կորցրել է կապը իր Azersky արբանյակի հետ ու ժամանակից շուտ դադարեցրել շահագործումը

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարարությունը  հայտնում է, որ երկրի առաջին դիտման արբանյակի հետ կապը կորել է և այն ավարտել է իր առաքելությունը նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ՝  շահագործման 9-րդ տարում։ Նշվում է, որ արբանյակի հետ տեղեկատվության փոխանակումը դադարեցվել է։ Azercosmos-ը և արբանյակի արտադրողը փորձել են վերականգնել կապը, բայց չի հաջողվել։

Նշվում է, որ Արբանյակի կոմերցիոն գործունեության սկզբից ի վեր այն 105 մլն մանաթի շահույթ է բերել։ Բացի այդ, 150 մլն մանաթ արժողությամբ արբանյակային պատկերներ է փոխանցվել տարբեր պետական ​​մարմիններին ու հիմնարկներին։  Արբանյակի հետ կապի խզման հնարավոր պատճառ է համարվում փոքր չափերի տիեզերական աղբի կամ երկնաքարի հետ բախումը։

Հավելենք, որ 2014թ-ին դեկտեմբերին Azercosmos-ը և ֆրանսիական Airbus Defense and Space ընկերությունը համաձայնագիր էին ստորագրել Azersky արբանյակը Azerkosmos-ի սեփականությանը հանձնելու վերաբերյալ։ Արբանյակը ուղեծիր էր դուրս բերվել 2014 թվականի հունիսին։

Էմմա Չոբանյան