Հովիկ Աբրահամյանի գույքի բռնագանձման գործով դատական նիստը` ՈՒՂԻՂ

Լուրեր

10.04.2026 | 15:46
Երևանում մեկնարկում է սամբոյի Աշխարհի գավաթը
10.04.2026 | 15:35
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի
10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:11
ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 15:10
Հայ փորձագետները Բաքու են մեկնել // Միրզոյանը՝ գերիների խնդրի մասին. ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 15:02
Պակիստանը պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները․ Իսլամաբադում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են
10.04.2026 | 14:53
Մեծ ջանքեր ենք ներդնում հայերի համար վիզաների ազատականացման հասնելու․ Էստոնիայի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:45
Լեբրոն Ջեյմսն ու որդին ևս մեկ պատմական դրվագ են գրանցել NBA-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 14:41
Ադրբեջանում մարտավարական զորավարժություններ են անցկացվում
10.04.2026 | 14:34
«Արմավիր»  ՔԿՀ-ում  ծառայողները եփված մսի ոսկորների միջից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել 
10.04.2026 | 14:27
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
10.04.2026 | 14:25
Վարկ՝ ՏԻՄ ընտրությունների համար. ինչպես է ֆինանսավորվել «Ապրելու երկիր»-ը 2025-ին
10.04.2026 | 14:20
5 երեխաներից երկուսը մահացած են եղել, մյուսների վիճակը ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
10.04.2026 | 14:13
Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի սխալ թիվ է հնչեցրել՝ պաշտոնական թվից 137-ով ավելի 
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում  մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված 10 անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հ.Ա.-ից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևան քաղաքում, մեծավմասամբ Կենտրոն վարչական շրջանում, 12-ը Արարատի մարզի Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկ համայնքում, 2-ը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 1-ը՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում, 6-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, 3-ը Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում, 1-ը Արարատի մարզի Այնթապ համայնքում, 1-ը՝ Արարատի մարզի Արևաբույր համայնքում.

4 ավտոմեքենա.

20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր.

շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 628 մլն 277 հազար 90 դրամ.

ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք՝ 11 մլն 292 հազար 570 ԱՄՆ դոլարի, 687 մլն 500 դրամի և 3 մլն 117 հազար 680 եվրոյի չափով.

21 մլրդ 202 մլն 67 հազար 797 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված կամ չնույնականացված դրամի հանրագումար: