Նոր սահմանափակում ԱԺ-ում․ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը ցուցումներ է տալիս՝ վարչապետին ինչ հեռավորությունից նկարահանել

Լուրեր

20.04.2026 | 15:59
Ուկրաինան Ղրիմում հարվածել է ռուսական երկու խոշոր դեսանտային նավերի ու ռադիոտեղորոշիչ կայանի
20.04.2026 | 15:51
Նրանք ներողություն խնդրեցին․ Արման Ծառուկյանը՝ ինքնաթիռից իջեցման միջադեպի մասին
20.04.2026 | 15:39
Փլուզում խանութ-սրահում. տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է
20.04.2026 | 15:27
Ճապոնիայում 7,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգի մասին է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 15:26
«Միասնության թևեր» կուսակցությունն ամփոփում է համագումարի արդյունքները. ՈՒՂԻՂ
20.04.2026 | 15:19
Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել. Մոսադ
20.04.2026 | 15:16
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
20.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության դիմելու մասին // Գետերի վարարումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 15:04
ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրից հետո․ Մասադիկով
20.04.2026 | 14:56
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը
20.04.2026 | 14:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին
20.04.2026 | 14:31
Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը
20.04.2026 | 14:22
Տիմո Վերներն առաջին գոլն է խփել 2024թ․ հոկտեմբերից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 14:13
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
20.04.2026 | 14:05
Ռուսական ԱԹՍ-ների հարձակումից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
Բոլորը

Ազգային ժողովում այսօր լրագրողների աշխատանքի սահմանափակման հերթական դեպքն է գրանցվել։ Խորհրդարանում հավատարմագրված Factor TV-ի լրագրողը փորձել է լրագրողների համար նախատեսված օթյակից բջջային հեռախոսով տեսանկարահանել ԱԺ դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանին։ Սակայն, նկարահանումը խոչընդոտվել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից։ Նա, մասնավորապես, արգելել է Factor TV-ի լրագրողին վարչապետին նկարահանել խոշոր պլանով՝ zoom-ով։

Երբ հետաքրքրվել ենք, թե սահմանափակումները որ օրենքով են կարգավորվում, ԱԱԾ աշխատակիցը անտրամաբանական պատասխան է տվել՝ նշելով, թե դա Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքն է։ Սակայն, նշենք, որ փորձել ենք նկարահանել Փաշինյանի՝ բոլորի համար անզեն աչքով տեսանելի արտաքին տեսքը։ Չենք փորձել ֆիքսել նրա համակարգչի, հեռախոսի էկրանները, ինչպես նաև՝ սեղանին դրված փաստաթղթերը։ Արձանագրենք, որ այսպիսի սահմանափակման մեր պրակտիկայում առաջին անգամ ենք հանդիպում, և այն հաջորդել է վերջին շրջանում խորհրդարանի դահլիճից տեսանյութերի տարածմանը, որտեղ վարչապետ Փաշինյանի ձեռքին թզբեհ է։

Այսօր էլ ԱԺ-ում հավատարմագրված օպերատորներին և լուսանկարիչներին զգուշացրել են Փաշինյանին նկարահանելիս շատ չմոտենալ՝ կրկին առանց հիմնավորման։ Հիշեցնենք, որ խորհրդարանի շենքում 2021 թվականից՝ Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, լրագրողների տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ է մտցվել։ Լրագրողները նախկինի նման չեն կարողանում ազատորեն տեղաշարժվել շենքի տարածքում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում լուսաբանումների որակի վրա։

Այս թեմայի շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանից, թե ինչո՞ւ է ԱԱԾ աշխատակիցը գրաքննում լրագրողի աշխատանքը։ Նա առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Factor.am-ն արդեն իսկ գրավոր հարցում է հղել ԱԺ համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին․ պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք թեմային։

Նարեկ Կիրակոսյան