Խոսքի ազատության ոլորտում առաջընթաց է գրանցվել․ այն վերաբերում է օրենսդրական զարգացումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ամփոփվում են «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» ուսումնասիրության արդյունքները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն 2022 թվականի հետազոտության հիմնական բացահայտումները և կքննարկվեն Հայաստանում պետության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցության բարելավման հնարավորությունները։ Միջոցառմանը հրավիրված են ՔՀԿ-ների, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ։

«Խոսքի ազատության ոլորտում առաջընթաց է գրանցվել․ այն վերաբերում է օրենսդրական զարգացումներին»,- այս ոլորտի միավորը 4,7-ից դարձել է 4,8։ այս մասին հայտարարեց փորձագետ Տաթևիկ Մարգարյանը։

Նրա խոսքով՝ գործնական դաշտում բազմաթիվ խնդիրներ կան, բայց օրենսդրական դաշտում մի քանի դրական փաստ է արձանագրվել․ «Անցյալ տարի ապրիլին կառավարությունը, ԱԺ-ն և մի շարք մեդիակազմակերպություններ ստորագրեցին հուշագիր՝ ըստ որի՝ իշխանությունը պարտավորվեց առանց մեդիաոլորտի ներկայացուցիչների և քաղհասարակության հետ քննարկումների, ոլորտի վերաբերյալ որևէ օրենսդրական փոփոխություն չկատարել։ Որոշվեց, որ մեդիաոլորտի փոփոխության հայեցակարգ կմշակվի, սա լավ ձեռքբերում է։

Ցավոք մի քանի ամիս անց որոշ նախագծեր մշակվեցին առանց քննարկումների․ սա այլ հարց է»,- նշեց Մարգարյանը։

Փորձագետն անդրադարձավ ևս մի դրական միտման՝ կապված ատելության խոսքի խնդրի հետ՝ ընդգծելով, որ անցյալ տարի ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքում հստակ դրույթներ կան՝ կապված ատելության խոսքի հետ, նախատեսված են պատժամիջոցներ։

Մանրամասները՝ տեսանյութում։