Ալիևը կնոջ հետ շարունակում է այցելել սեփական բիզնես օբյեկտները՝ դրանց իրական պատկանելությունը թաքցնելով հանրությունից

Լուրեր

05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում  է այցելել իր ընտանեկան բիզնես օբյեկտների բացմանը, ինչպես նաև ծանոթանալու այնտեղ արված ներդրումներին։ Նախօրեին Ալիևը  կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել էր Նեֆտչալայի շրջանի Յենիքենդ գյուղում  գտնվող «Azerbaijan Fish Farm» ընկերության ձկնաբուծարան։  Նրանց զեկուցվել է, որ ձեռնարկությունում ներդրվել է մոտ 16 մլն մանաթ, ստեղծվել  մինչև 90 նոր աշխատատեղ, աշխատողների ընդհանուր թիվը հասցվել է 115 մարդու։ Փաստացի Ալիևները ծանոթացել են սեփական ձեռնարկությունում կատարված աշխատանքներին։

«Azerbaijan Fish Farm» ընկերությունը պատկանում է Lu-Mun Holding-ին։ Հոլդինգի ղեկավար կազմում է պետական նավթագազային SOCAR-ի ներկայացուցիչ Մամեդ Նազարալիևը։ Այս հոլդինգը շահագործում է մի քանի ազգային ապրանքանիշեր թռչնաբուծության, ձկնաբուծության, սև խավիարի արտադրության  ոլորտներում։ Այն Ադրբեջանում ամենամեծ ներդրողն է ձկնաբուծության ոլորտում։

Lu-Mun Holding-ը պատկանում է Pasha Group-ին։Այն էլ Ադրբեջանի առաջին տիկին, փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի սեփականությունն է։ Այստեղ բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Հավելենք, որ ամիսներ առաջ էլ Ալիևները հանդիսավորությամբ մասնակցել էին սեփական լյուքս դասի Ritz-Carlton Baku հյուրանոցի բացմանը՝ այն ներկայացնելով, որպես հանրային միջոցառում։

Էմմա Չոբանյան