Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով աշխատատեղերը համալրելու պահանջը, որոնք թափուր են մնում համապատասխան կրթության և գիտելիքի բացակայության պատճառով:

Գործող ցանկին ավելացել է 11 մասնագիտություն մագիստրատուրայում, որոնք ներառվել են «Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն», «Ծառայություններ (սերվիս)», «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն», «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն» և «Առողջապահություն» ոլորտներից:

Ասպիրանտուրայի ցանկում ներառվել են «Ավտոմեքենաներ և տրակտորներ», «Բուսական և կենդական ծագման մթերքների վերամշակման և արտադրության տեխնոլոգիա» և «Բուսաբուծության, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն», իսկ կլինիկական օրդինատուրայում՝ «Մանկական նյարդաբանություն» մասնագիտությունները:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվանից և կտարածվի նաև նոր ընդգրկված մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարում սովորողների վրա:

Մինչև 2023/2024 ուսումնական տարին ցանկից հանված մասնագիտություններով՝ «Ֆարմացիա» մասնագիտությամբ մագիստատուրա կամ «Ակնաբանություն», «Լաբորատոր ախտորոշում», «Ճառագայթային ախտորոշում», «Մանկաբարձություն և գինեկոլոգիա», «Սրտաբանություն (կարդիոլոգիա)» մասնագիտություններով կլինիկական օրդինատուրա ընդունված սովորողները եկամտային հարկի վերադարձի իրավունքից կօգտվեն մինչև ուսումնառության ավարտը: