Բանակի փոփոխությունն էլ պետք է մտքի փոփոխությունից սկսել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բանակի փոփոխությունն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին, թե ի՞նչ է արվում բանակի հզորացման և անվտանգության համակարգը հզորացնելու ուղղությամբ։

«Զինվորի և սպայի բարոյական կոդեսքի պրոբլեմին պետք է լուրջ վերաբերվել, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմն ու սոցիալական երաշխիքն է կարևոր։ Այսինքն` պետք է համոզված լինենք, որ զինվորն ունի մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել, և զինվորականը պետք է սոցիալական որոշակի երաշխիք ունենա։ Կարևոր է նաև կառավարման մոդելն ու սպառազինությունը»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված․ «Բացի ֆիզիկական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը ևս շատ կարևոր է։ Մենք ունենք խորը պրոբլեմներ, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի խնդիր է»։

Վիգեն Խաչարտրյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե ինչ ծրագրեր կան ՀՀ-ի ու Ադրբեջանի սպառզինության միջև առաջացած ճեղքվածքը բալանսի բերելու առումով։

«Մենք այդ ճեղքվածքը վերականգնելու լուրջ ծրագրեր ունենք, բայց ես կարծում եմ, որ այդ հարցը հրապարակին չպետք է քննարկենք։ Այդ հարցերը ես պատրաստ եմ դռնփակ ռեժիմում քննարկել ոչ միայն քաղաքական թիմակիցների, այլև խորհրդարանական ընդդիմության հետ»,- պատասխանեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։