Էրդողանը ընդդիմադիր դաշինքն անվանել է «Ֆրանկենշտեյն կոալիցիա»

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում նախօրեին իր ելույթում ընդդիմադիր դաշինքն անվանել է «Ֆրանկենշտեյն կոալիցիա», գրում է Gercek news-ը։

«Ամիսներ ու տարիներ իրար մեջ կռվելուց հետո նրանք մեզ առաջադրեցին «bye bye» Քեմալի թեկնածությունը (խաղալով թուրքերեն «Bay» բառի հնչյունների հետ, որը անգլերեն նշանակում է «պարոն», նկատի ունի ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին)։ Բայց ասում են, Քեմալը քայլ չի անում առանց իր յոթ պատգամավորներին տեղյակ պահելու, որոնք բոլորն էլ ապրում են այլ աշխարհում և անկարող են անգամ իրենց հարցերը լուծել։ Աստծո սիրուն, ինչպե՞ս կարող է պետությունն այսպես կառավարվել։ Ինչ՞ տեսակի մտածելակերպ է,այս մարդիկ միայն կարող են մեր երկիրը տանել աղետի»,-ասել է Էրդողանը՝ հավելելով․

«Իսկ ի՞նչ է անելու «Ֆրանկենշտեյն կոալիցիան»։ Ասում են՝ կառավարելու են 85 միլիոնանոց Թուրքիան։ Ասում են՝ իրենք են որոշելու հարյուրավոր միլիոնների վրա իշխանության ու ազդեցության ոլորտ ունեցող Թուրքիայի ընթացքը։ Իսկ ինչպե՞ս են դա անելու։ Ասում են՝ իրենք են կառուցելու Թուրքիայի ապագան, որն արդեն ունի համաշխարհային մասշտաբով քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական հավակնություններ»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին։ Այդ ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Էմմա Չոբանյան