ԱՍՀ նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու,  հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման և սահմանված մի շարք այլ նպատակներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ապրիլի 17-ին համագործակցության հուշագիր են կնքել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ նրանք սահմանված առաջնահերթությունների շարքում կարևորել են գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությունը։

«Հուշագրի շրջանակում ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իրականացնելու մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ՝ համատեղ պատրաստված ծրագրերով, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ նպաստելու կրթական համակարգի զարգացմանն ու գիտական մտքի դերի բարձրացմանն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում: