«Լինել ոստիկան և մտածել՝ բա երեխայիս ուսման վարձը ոնց եմ վճարելու․ սա նոնսենս է»․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին:

«Ներքին գործերի հարգելի նախարար,
նախարարի տեղակալներ,
հարգելի ներկաներ,
հոգևոր հայրեր,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Նախ ուզում եմ բոլորիս շնորհավորել Ոստիկանության օրվա առիթով և ձեզ յուրաքանչյուրիդ և բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության համար, որովհետև Ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, և պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի: Մենք այս մասին շատ ենք խոսել. հիմա Ոստիկանությունը և ընդհանրապես, ներքին գործերի համակարգը մեծ վերափոխումների գործընթացի մեջ է: Ուզում եմ ընդգծել, թե որն է այդ փոփոխությունների առանցքային նպատակը և իմաստը: Առանցքային նպատակը և իմաստը նոր, բարձր և շարունակական բարձրացող ստանդարտներ սահմանելն է Ոստիկանության աշխատանքի համար, և ես ուզում եմ ընդգծել այս ճանապարհի երեք ուղղություն:
Առաջինը պրոֆեսիոնալ հմտությունների շարունակական զարգացումն է և համոզվածությունը, որ մի նշաձողից ներքև որևէ ոստիկան իր պրոֆեսիոնալ, ինտելեկտուալ հմտություններով չի կարող լինել: Մենք այսօր Ոստիկանության օրն ենք նշում, դրա համար ենք դա ընդգծում, իսկ, ըստ էության, նույնը վերաբերում է Փրկարար ծառայությանը և ընդհանրապես ամբողջ համակարգին:
Երկրորդ հատվածը, ուզում եմ ընդգծել, սոցիալական երաշխիքների համակարգն է: Մենք պետք է հասկանանք, որ լինել ոստիկան, լինել ոստիկանության աշխատող և մտածել, որ ասենք, օրինակ, երեխայիս ուսման վարձն ինչպես եմ վճարելու կամ որ երեխաս հիվանդացավ, ընտանիքիս անդամը հիվանդացավ, ինչ եմ անելու՝ սա նոնսենս է, սա պետության դեմ գործող իրավիճակ է: Չի կարող այդպիսի բան լինել, եթե մենք ուզում ենք ունենալ պետություն: Մենք չենք խոսում հիմա այն անձի մասին, ով իր իրավիճակի բերումով անընդհատ մտածել է և մտածում է դրա մասին: Այսինքն՝ նկատի ունեմ ոչ միայն Ոստիկանության կամ Փրկարար ծառայության կամ պետական ուժային այլ կառույցներում ծառայողների սիրույն ենք մենք այս մտքերն ունենում կամ այս ուղղությամբ փոփոխություն անում, այլ, առաջին հերթին, մյուս քաղաքացիների, որովհետև դուք բոլորդ ապահովում եք մյուս քաղաքացիների իրավակարգը, պետության իրավակարգի անվտանգությունը:
Հետևաբար, եթե մենք ուզում ենք ունենալ անվտանգություն, մեր առաջնային խնդիրը պետք է լինի այնպես անել, որ դուք ձեր աշխատանքի մեջ կենտրոնացած մնաք անվտանգության ապահովման վրա և ոչ թե ամենատարբեր կենցաղային խնդիրների, որոնք հատուկ են բոլորին և անընդհատ ձեզ ձեր աշխատանքից շեղելու և այլ օրակարգեր ունենալու պարտադրանքի առաջ կդնեն աշխատանքի ընթացքում և աշխատանքային ժամերին»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։