Բայրամովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն  այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոյին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Բայրամովը, ինչպես միշտ, անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ նշելով, թե իբր Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ իր պարտավորությունները։ Ադրբեջանի ԱԳ նախարարը, որի երկիրը շուրջ երեք տարի  ապօրինաբար պահում է տասնյակ հայ ռազմագերիների՝ նրանց խոշտանգումների ենթարկում՝ անտեսելով նույնիսկ միջազգային դատական ատյանների որոշումները, բողոքել է, թե Հայաստանը «գերի է վերցրել երկու ադրբեջանցի զինծառայողների ու կոչ է արել անհապաղ ազատ արձակել»։

Հավելենք, որ Հայաստանը ադրբեջանցի զինծառայողների չի գերեվարել, նրանք ապօրինաբար հատել են ՀՀ սահմանը։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ու խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Էմմա Չոբանյան