Թուրքիան ԱԹՍ-ով հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Թուրքիային մեղադրում են անօդաչու թռչող սարքով հարվածների համար, հայտնում է  Turkish Minute-ը՝ վկայակոչելով AFP-ն։ Ըստ աղբյուրի՝ առնվազն երկու մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել։  Պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ շաբաթ ուշ երեկոյան հարվածները եղել են Իրանի սահմանին մոտ, թիրախավորել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներին տեղափոխող մեքենան։ Սուլեյմանիայի շրջանային նահանգապետ Հավալ Աբուբաքերն իր անհանգստությունն է հայտնել հարձակումների առնչությամբ Իրաքի ինքնավար Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ հեռախոսազրույցում։

Աբուբաքերը հույս է հայտնել, «որ այդ հարձակումները կդադարեն՝ տարածաշրջանի անվտանգությունը պահպանելու համար»։

Հավելենք, որ ապրիլի 7-ին  էլ Թուրքիան թիրախավորել էր Սուլեյմանիայի օդանավակայանը, որտեղ գտնվում էին քրդերի գլխավորած և ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը, ինչպես նաև ամերիկյան զորքերը: Անկարան  այս ամենին իր առնչությունը պաշտոնապես հերքել է։