Նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է Տեղ համայնք

Լուրեր

26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 14-ին, իր առաջին աշխատանքային այցն է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ համայնք։ Այցի նպատակն էր ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով ՀՀ զինված ուժերի զինծառայողներին մոտենալու, սադրելու և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարելու դեպքից հետո տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։

ՄԻՊ տեղեկացմամբ՝ պաշտպանը տեղում իրավիճակը քննարկել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ինչպես նաև բնակիչների հետ։ Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի եւ անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության և այլ հիմնական իրավունքների հետ կապված։ Նրանց կողմից կարևորվել են արոտավայրերի օգտագործման, անասնապահությամբ զբաղվելու միջոցով իրենց ընտանիքներին ապահովելու խնդիրները։

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն ունեն նաև սահմանային բնակավայրերի մարդկանց ահաբեկելու նպատակ։
Այսպիսով, ապրիլին ադրբեջանական կողմի իրականացրած գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված հավաքագրված փաստերը վկայում են, որ խախտվում է բնակիչների սեփականության իրավունքը, վտանգվում են նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, երեխաների կրթության իրավունքները, բնակիչները զրկվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։

Ինչպես վերը նշված, այնպես էլ հավաքագրված մյուս փաստերը ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Դրանք կներկայացվեն իրավասու միջազգային կազմակերպություններին և այլ դերակատարներին, ինչպես նաև պետական իրավասու գերատեսչություններին։