Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 50 000-ը
Քաղաքականություն
14.04.2023 | 17:54Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոլյուն նոր տվյալներ է ներկայացրել փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերաբերյալ, գրում են տեղական լրատվականները։
Նա նշել է, որ քանդված 57 հազար 26 շենեքերից 40 հազար 969-ի փլատակներն արդեն հեռացվել են։ Մարդկանց բնակարանային հարցը լուծելու նպատակով 66,000 մոդուլային կացարան է տեղադրվել։
Սոլյուն նաև հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50, 500-ի։ Մահացածների թվում 1020 մարդու ինքնությունը չի հաջողվել պարզել։ Դատաբժշկական փորձաքննությունները շարունակվում են։ 5000 անհետ կորածի չի հաջողվել գտնել։
Հավելենք, որ երկրաշարժի հետևանքով Թուրքիային հասված վնասը գնահատվում է ավելի քան 100 մլրդ դոլար։
Էմմա Չոբանյան