Կամավոր աշխատանք կատարողները պետք է ունենան պայմանագիր․ փոփոխություններ՝ օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
Բոլորը

Հայաստանում որևէ ժամանակահատվածում կամավորների պակաս չի նկատվել, սակայն օրենսդրական բացի պատճառով բարի կամք դրսևորած քաղաքացիների աշխատանքը, որոշ առումներով, աննկատ է անցել: Հենց այդ բացը լրացնելու համար էլ օրերս ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին, որի ընդունումից հետո կամավորների հետ կկնքվի պայմանագիր, և նրանց կատարած աշխատանքն աշխատանքային պատմության մեջ կամրագրվի որպես աշխատանքային փորձառության ձեռքբերում:

«Այս օրենքի հիմնական նպատակներից է օժանդակել ակտիվ քաղաքացիական հասարակություն ձևավորելուն, սոցիալական պատասխանատվության դերի բարձրացմանը»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

Փոխնախարարն, անդրադառնալով Հայաստանում կամավորների թվին, հիշեցրեց Covid-19-ի և 44-օրյա պատերազմի ու հետպատերազմյան ժամանակահատվածում կամավորական գործունեություն իրականացնող հասարակության ակտիվությունը: Մեկտեղ ընդգծեց՝ այս օրենքը չի տարածվում հայրենիքի պաշտպանության համար ստեղծված կամավորական կառույցների վրա:

«Իհարկե, կամավորը ոչ թե սեփական շահի կամ եկամուտ ստանալու նպատակով է անում, այլ՝ հանրային օգուտ ցուցաբերելու: Բայց նրա իրավունքներն էլ պետք է պաշտպանված լինեն: Օրենքում ամրագրված են 14 հիմնական ուղղություններ, որոնց նպատակն է աշխատաշուկա մտնելը հեշտացնելը, ոչ ֆորմալ կրթության, որոշակի կամավորական աշխատանքների հիման վրա փորձ ձեռք բերելը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական պաշտպանության պարագայում կամավորներ ներգրավելը, նրանց միջոցով մարդասիրական գաղափարների սկզբունքները տարածելը, պետական, համայնքային միջոցառումների կազմակերպմանը ներգրավվելը»,- նկատեց Ռուբեն Սարգսյանը:

Օրենքի նախագծով՝ կամավորներ ներգրավելու իրավունք կունենա պետությունը, շահույթ չհետապնդող կազմակերպությունները (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ): Շահույթ հետապնդող կազմակերպություններից էլ կամավորներ կարող են ներգրավել այն կազմակերպությունները, որոնց 100 տոկոսանոց սեփականատերը պետությունն է:

«Կամավորներ ներգրավելու պարտադիր պահանջներից է պայմանագրի կնքումը, որտեղ կնշվի, թե ինչ նպատակով ու ինչ ժամկետով են ներգրավում կամավորին: Կհստակեցվեն փոխադարձ պարտավորություններն ու երաշխիքները: Պետության համար սա նաև մեխանիզմ է այս կամ այն գաղափարի շուրջ ներգրավել բազմաթիվ կամավորների»,-հստակեցրեց բանախոսը:

Օրենքը սահմանում է, որ կամավորի ճանապարհածախսը, գիշերակացը, օրապահիկն ու տվյալ աշխատանքի հետ կապված բոլոր ծախսերը պետք է փոխհատուցվեն: Մինչ այս, կամավորական կառույցը, որը ներգրավում էր կամավոր, չէր տալիս երաշխիք, որ տվյալ կամավորը կամ կամավորները կփոխհատուցվեն:
«Իրականում, սա դեռ առաջին փուլն է, կարծում ենք՝ 6-7 ամիս հետո, երբ օրենքը սկսի կիրառվել, կարող է այն բարելավելու, առավել զարգացնելու անհրաժեշտություն առաջանալ»,- ընդգծեց նա:

Կամավոր աշխատանքով կարող է զբաղվել 16 տարին լրացած քաղաքացին: Եթե մինչև 14 տարեկանը լրացած քաղաքացին է ուզում կամավոր լինել, ապա իր ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ պետք է լինի, պայմանագրի մեջ ամրապնդվի: Տարիքային վերին շեմ չի նշվում, փոխնախարարն ընդգծում է՝ կամավորական կազմակերպությունը յուրաքանչյուր մարդու համար պարտավոր է գտնել իր ուժերին ու իր ֆիզիկական հնարավորություններին համապատասխան աշխատանք ու պայմաններ ստեղծի աշխատելու համար: Ի դեպ, առաջիկայում նախատեսվում է տարիքային սահմանափակումը հանել նաև աշխատանքային օրենսգրքից:

Մանրամասները՝ տեսանյութում։