Ալիևի օգնականը Իրանի դեսպանի հետ է հանդիպել

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մուսավին սոցցանցի իր էջում նշել է, որ հանդիպումն անցել է անկեղծ ու կառուցողական մթնոլորտում։

«Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների կառուցողական բանակցություններից հետո, ես կառուցողական և բովանդակալից զրույց ունեցա նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հուսով եմ, որ սկսված այս գործընթացի վերջնական արդյունքը կլինի հօգուտ երկու երկրների և այս տարածաշրջանի շահերի»,- գրել է դեսպանը։

Հավելենք, որ ապրիլի 8-ին  Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը  հեռախոսազրույցներ էին ունեցել  և քննարկել Բաքվի ու Թեհրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը և տարածաշրջանային որոշ խնդիրներ։

Այս զրույցը  Իրանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ները կառուցողական ու դրական էին գնահատել։ Վերջին օրերին կողմերի նման հայտարարություններից կարելի է ենթադրել, որ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը գնում է դեպի նվազում։

Էմմա Չոբանյան