Կարո՞ղ է ուրիշ երկրների գործակալներ են․ Փաշինյանը՝ նահանջի հրաման տվողների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ իր զգացողությունները՝ 44-օրյա պատերազմում «5-րդ շարասյան» առկայության վերաբերյալ, ինչ-որ փաստերի վրա՞ են հիմնված։ Քոչարյանը նաև իր անձնական «զգացողությամբ» կսվեց՝ նշելով, թե իր տպավորությամբ՝  «6-րդ շարասյուն» էլ կա։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝  հեռուստատեսային մի ռեպորտաժի բովանդակությունը ներկայացնելով՝ ասելով, որ ռեպորտաժը բարձրաստիճան զինվորականի մասին էր, ով «չի թույլատրել» զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որոնք, հույս ունեմ, էլի կդառնան ռեպորտաժի թեմա։ Օրինակ, երբ որ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում ու իր ենթակային հանձնարարում է, ասում՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ նման զինվորականներ, թերևս,  այլ երկրների գործակալներ են։

«Օրինակ, ես մտածում եմ՝ կարո՞ղ է ուրիշ երկրի գործակալներ են այդ մարդիկ, հավաքագրված գործակալներ։ Ես պնդում չեմ անում, ես անում եմ իմ վերլուծական հետևությունը, որովհետև ես ուզում եմ բացատրություն գտնել։ Այսինքն՝ ինքը կամ վերևից պիտի հրաման ստացած լիներ, և ես պիտի տայի այդ հրամանը, իսկ ես գիտեմ, որ այդ հրամանը չեմ տվել։ Ուրեմն, ինքը ուրիշ տեղ ունի «վերև», որտեղից ստացել է հրամաններ և կատարել է։ Որովհետև եթե ես տված լինեի այդ հրամանը, այդ մարդը պրոբլեմ չուներ, կասեր՝ վարչապետը հրամայել է, ես կատարել եմ, ես զինվորական մարդ եմ։ Բայց քանի որ ենթադրում եմ՝ ինքը մի տեղից է հրաման ստացել, որտեղից հրաման ստանալու փաստը բացահայտվելու պարագայում  ավելի լուրջ մեղադրանք կստանա, այսինքն՝ կստանա լրտեսի, հայրենիքի դավաճանի մեղադրանք, ինքն ասում է՝ մեղավոր եմ, ինձ անփութության համար դատեք։ Ինչքա՞ն է հասնում, 7 տարի՞ է հասնում, դատեք։ Որովհետև այն մյուս խոստովանության դեպքում նրան ոչ միայն կդատեն, այլև նրա ամբողջ ապրած առոք-փառոք կյանքը, կպարզվի, զրոյի արժեք ունի, որովհետև ինքը շարքային գործակալ է։ Օրինակ։ Եվ ցավոք, մենք այս փաստերը տեսնելու ենք»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։