Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը Լեռնային ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ երբ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, դա ասոցացվում է ԼՂ–ից հրաժարվելու հետ։

«Մենք ֆունդամենտալ պետք է անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում։
Անկհայտորեն այդտեղ ունենք 2 մաս` մինչև Մադրիդյան սկզբունքները և դրանից հետո։ Մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն։ Սա ֆիքսված է Ալմա Աթայի հռչակագրում․․․․

2007-ին իշխանության փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,- նշեց վարչապետը։
Փաշինյանի խոսքով` այդտեղ նշվում էր նաև, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը՝ ինչ-որ մեխանիզմով, և դրա մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։

«Այդպիսով՝ շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել․․․ Այդ սկզբունքների հեղինակը, ըստ որոշ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է եղել․․․

Այստեղ հարց է ծագում` եթե ԼՂ-ն մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։
Ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ և տեղափոխվել մեկ այլ տեղ. Մադրիդյան սկզբունքներից առաջ ԼՂ-ի համար այդ տեղը Խորհրդային Միությունն էր, իսկ Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է։

Այդ տրամաբանությունը, որ նրանք դրել են, նշանակում է, որ ԼՂ–ն Ադրբեջանի մաս է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի։ Հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում»,- նշեց Փաշինյանը` հավելելով, որ սա իրենց մեծագույն բացթողումն է, որի մասին 2018-ից հետո չեն խոսել և ժողովրդին բացատրել այս ամենը։

«Մեր սխալն է, որ պետք է այն ժամանակ կանգնեինք, ասեինք՝ ժողովո՛ւրդ, սա է վիճակը, եկեք որոշենք՝ ինչ ենք անելու։ Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձևերով այս թակարդից հնարավոր է դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու  համար։ Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք չկարողացանք դա անել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։