Բայրամովը պնդել է, որ «դեկտեմբերից Երևանի հետ ուղիղ շփումներ չեն իրականացվում»

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսում դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա, մասնավորապես, ասել է, թե , իբր,  «միջազգային  միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային սեղան վերադարձնելու համար»։

«Միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և ինտենսիվ աշխատում են այս ուղղությամբ։ Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Բայրամովին՝ պնդելով, որ, իբր, «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից Բաքվի և Երևանի միջև ուղղակի շփումներ չեն իրականացվում»։

Բայրամովի այս պնդումն ակնհայտ մանիպուլյացիա է, քանի որ բազմիցս հայտարարել է, որ Բաքվի ու Երևանի միջև «օնլայն դիվանագիտական»շփումներն են իրականացվում։ Բացի այդ՝ այս տարվա փետրվարին Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։

Միջազգային միջնորդ ասելով , Բայրամովն, ըստ երևույթին,նկատի ունի ՌԴ-ն, որը նախորդ տարվա դեկտեմբերից ցանկանում է ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, «Բաքուն անընդունելի է համարում Երևանի միջամտությունը Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին»։ Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանին նաև մեղադրել է «ծրագրված սադրանք իրականացնելու մեջ»։

«Առաջնային կարծիքն այն է, որ Հայաստանը նախօրեին ծրագրված սադրանք է իրականացրել։ Հայաստանի հատուկ նշանակության ուժերի  կորպուսի հրամանատարի գտնվելը միջադեպի վայրում վկայում է այն մասին, որ դա եղել է մտածված պլան»,-ասել է Բայրամովը՝ խոսելով նախօրեին ՀՀ սուվերեն տարածքում՝ Տեղ գյուղում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած ագրեսիայի մասին։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է , որ ագրեսիան հրահրողը հենց ադրբեջանական կողմն է։

Էմմա Չոբանյան