Զինվորական հագուստի վաճառքը կարգավորումների կարիք ունի․ ՊՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.02.2026 | 19:14
Թուրքիան հերքում է ՌԴ-ից գնված C-400 համակարգերը Սոմալի ուղարկելու տեղեկությունները
26.02.2026 | 19:00
Սամվել Կարապետյանն ամուր թելերով Կրեմլին է կապված, ստիպված կլինի ՀՀ-ի շահերին հակասող որոշումներ կայացնել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:48
Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:37
Մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով․ Ավինյան
26.02.2026 | 18:35
Հռոմում ընդունվել է Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-2030 թթ. ծրագիրը
26.02.2026 | 18:27
ММА-ի մարտիկը ոտքի կոտրվածք է ստացել հաղթական սալտո կատարելիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:15
Միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց այն այլընտրանք չունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 18:03
Ռուս սահմանապահները հեռացել են «Ախուրիկ»-ից // Գազաբալոնների ստուգումը կտեսաձայնագրվի. ԼՈՒՐԵՐ
26.02.2026 | 18:00
Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Դոնալդ Տուսկ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:52
Օրբանը պահանջել է Զելենսկիից անհապաղ բացել «Դրուժբա» նավթամուղը
26.02.2026 | 17:46
ՀՀ-ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրում․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 17:38
Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի
26.02.2026 | 17:29
Կցրտի․ ավտոճանապարհներին մերկասառույց է սպասվում
26.02.2026 | 17:21
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 17:20
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի կողմից հրթիռների շուրջ բանակցություններից հրաժարվելը մեծ խնդիր է
Բոլորը

Այսուհետ վարչական պատասխանատվություն կենթարկվի այն անձը, որը կրում է զինվորական համազգեստ, սակայն դրա իրավունքը չունի։ ԱԺ–ում, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Սա վերաբերելու է տվյալ պահին կառավարության կողմից սահմանած զինվորական համազգեստին»,- ասաց փոխնախարարը։ Նրա խոսքով` զինվորական համազգեստի` ազատ վաճառքի հետ կապված խնդիր կա և դա կարգավորման կարիք ունի, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է զինվորական համազգեստ ձեռք բերել։ Սակայն, ըստ Սարգսյանի, սանկցիաների պատճառով իրավիճակը կփոխվի, քանի որ կրողն անպայմանորեն պատասխանատվության կենթարկվի։

Սարգսյանը հավելեց` առաջիկայում կփոխվի ԶՈւ համազգեստը․«Մենք արդեն նախաձեռնել ենք համազգեստի փոփոխություն։ Գործընթացն սկսված է, ամբողջությամբ վերանայվում է. մոտ ապագայում ունենալու ենք նոր համազգեստ»։

Փոխնախարարը նաև նշեց, որ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։

Նրա խոսքով՝ զինծառայողներին արգելելով սմարթֆոն օգտագործել` կկանխվի նաև խաղադրույքներ կատարելու գործընթացը, որը համընդհանուր բնույթ է կրում։

«Սմարթֆոնների կրումն արգելվելու է ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին, այլ նաև զորամասերում։ Ինտերնետ հասանելիություն ունեցող «խելացի հեռախոս» կոչվածներն օգտագործելու հետևանքով, հակառակորդը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կարող է տեղորոշում իրականացնել։

Բացի դրանից՝ դրանցով կարող են սոցցանցերի միջոցով առաջարկվող խայծն օգտագործել, ներքաշվել ինչ-ինչ հարցերում»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` սահմանափակումը վերաբերելու է նաև պլանշետներին։ Փոխնախարարը նշեց, որ պատասխանատվությունը պետք է խստացնեն, որպեսզի ծնողները ոչ մի կերպ բանակում ծառայող իրենց տղաներին սմարթֆոններ չտանեն։ Սարգսյանը հավելեց, որ կոնկրետ հեռախոսներ կան, որոնց կրումը բանակում թույլատրվում է։

 

Մանրամասները՝ տեսանյութում։