Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը խոսել է Տեղի միջադեպից՝ մեղադրելով Հայաստանին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին, գրում են տեղական լրատվակամիջոցները։ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացն ընթանում է երկու ուղղությամբ։ Այդ առնչությամբ, ըստ նրա, Ադրբեջանը հանդես է եկել Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ ուղիղ շփումների առաջարկներով, դրա համար էլ հատուկ ներկայացուցիչ է նշանակել։ Ըստ Ալիևի՝ Արցախի հայերը հրավիրվել են «քննարկելու վերաինտեգրման ու տարբեր ենթակառուցվածքային նախագծերի հարցեր»։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմանի հիմունքներով։

Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիային ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ՝ Ալիևը, բնականաբար, ստել ու մեղադրել է Հայաստանին։ Նա նշել է, թե, իբր, «հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին տեղի ունեցածը Հայաստանի կողմից կանխամտածված սադրանք է»։ Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր։

Էմմա Չոբանյան