Կոռուպցիան Հայաստանում դեռևս կրում է համատարած բնույթ․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

«Կոռուպցիան այն երևույթներից է, որը որևէ երկրում արմատախիլ արված չէ»,- այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ հավելելով, որ կան բազմաթիվ հասարակություններ, պետություններ, որտեղ այդ երևույթը չի հանդուրժվում:
«Դժբախտաբար, մեր հասարակությունը, ըստ էության, այդ երևույթը մի կողմից դատապարտում է, մյուս կողմից դեռ հանդուրժողական վերաբերմունք կա: Դա կապված է ոչ միայն կրթության հետ, այլ նաև շատ այլ պատճառներ կան, որոնք ժամանակի ընթացքում, համոզված եմ, կլուծվեն»,- նշեց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փրկարար փայտիկ չէ, որով կոռուպցիան պիտի արմատախիլ արվի. «Կոռուպցիայի կանխարգելման պրոցեսում մեծ դերակատարում ունի ոչ միայն հանձնաժողովը, այլ նաև բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն չափով ընդգրկված են կառավարման համակարգում, կլինի՝ օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն, ՏԻՄ մարմիններ: Եթե այս ոլորտներում ընդգրկված մարդիկ չգայթակղվեն ու կոռուպցիայով չզբաղվեն, ինչ-որ չափով կոռուպցիան արմատախիլ կարվի»:

Վիգեն Խաչատրյանը մատնանշեց վերջերս մամուլում կարդացած այն հրապարակումը, թե համակարգային կոռուպցիան Հայաստանում վերացվել է, բայց այն կրում է համատարած բնույթ: Պատգամավորի խոսքով՝ այս մտքի տակ հիմք կա, և մենք մեր աչքերը չպիտի փակենք այդ երևույթի վրա:

«Կոռուպցիան դեռևս Հայաստանում կրում է համատարած բնույթ, բայց, ինչպես ասում են, «ձուկը փտում է գլխից», և մենք պիտի շատ պահանջկոտ լինենք միմյանց և բոլոր այն կադրերի նկատմամբ, որոնք կառավարման համակարգում են հայտնվում»,- ասաց Խաչատրյանը:

Նա նաև նկատեց՝ նախկին համակարգված կոռուպցիան լրիվ այլ կառուցվածք ուներ. «Այն այլանդակությունը, որը կար Հայաստանում, և որի պատճառով նախորդ իշխանությունները քշվեցին իշխանությունից, պատճառը այդ համակարգված կոռուպցիան էր նաև»:

Մանրամասները՝ տեսանյութում։