Մարտերը դադարել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների պայմանավորվածությունից հետո. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Ադրբեջանցիներն ամեն կերպ փորձում են խափանել հայկական կողմի ինժեներական աշխատանքները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով` այդ հատվածում մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ են կատարվել և այդ աշխատանքները շարունակվում են։
Պատգամավորը վստահեցրեց, որ մարտերը դադարեցվել են երկու երկրների ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում։

«Այսինքն` հարցը դրվել է այսպես` շարունակո՞ւմ են կռվել, զոհեր, վիրավորներ տալ և դա վերաճում է պատերազմի, թե՞ դադարեցնում են մարտերը։ Որոշել են դադարեցնել»։

Խաչատրյանը հավաստիացրեց, որ երեկվա սադրանքի հետեւանքով որեւէ դիրքային փոփոխություն չի եղել․ «եթե մեր բանակը կոշտ պատասխան չտար ադրբեջանցիներին, ապա հնարավոր էր` դիրքային փոփոխություններ լինեին»։

Նա ասաց, որ տեղեր կան, որ ադրբեջանցիները ինժեներական աշխատանքներ են անում այն վայրերում, որոնք հայկական կողմը համարում է, որ իր վարչական տարածքներն են. «Ամբողջ սուր պրոցեսը հենց սրա մեջ է ու չի հանդուրժվելու մեր կողմից: Այն, ինչը մեր տարածքում է, պետք է լինի մերը»։
Նա հավելեց, որ իրավիճակը կայուն մնալու հարցով երաշխիքներ չկան․ «Ամեն վայրկյան կարող է  էսկալացիա գնալ»։

«Երեք 2 ժամ մրտական գործողություններ ունեցանք, տեսաք արդյունքն ինչ եղավ: Երբ այդ ռեսուրսները կունենանք, այդ ժամանակ, այո, կարող ենք իրենց վռնդել այդ տարածքից: Կարող ենք իրենց տարածքից վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի եւ մասշտաբային պատերազմի, իսկ մասշտաբային պատերազմի ընթացքում գաղտնիք չէ՝ ինչքան են մեր ռեսուրսները ու արդյոք կարող ենք դիմակայել ու ինչքան կարող ենք դիմակայել: Մեր բանակը հաստատ խնդիր չունի, կարող է մի ժամվա մեջ բոլորին վտարել, բայց պետք է հաշվի առնել հետագան», – նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։