ՀՀ-ն մեկ միլիոն դոլար է փոխանցել աղքատ երկրներին աջակցելու համար

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում (ԱՄՆ) հայկական պատվիրակության կազմում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի Կառավարիչների խորհուրդների 2023 թվականի գարնանային հանդիպումներին:

Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ՝ աշխատանքային այցի առաջին օրը մեկնարկել են Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումները: Պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ՀԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Կուն Դավիդսեի, ինչպես նաև ՀԲ՝ Հայաստանի հարցերով իրավասու ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում ՀԲ ընթացիկ պորտֆելին առնչվող հարցեր, ինչպես նաև ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի հետ հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային զարգացման ընկերակցության՝ զարգացմանն ուղղված ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկիո Նիշիոն, ում ֆինանսների նախարարը հանձնել է ՄԶԸ 20-րդ համալրման շրջանակներում որպես ՄԶԸ դոնոր հանդես գալու Հայաստանի հանձնառության գործիքը, ըստ որի ՄԶԸ ռեսուրսների համալրմանն ուղղված ՀՀ ներդրումը կկազմի 700,000 հատուկ փոխառության իրավունք (շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլար): ՀԲ-ի կողմից բարձր է գնահատվել Հայաստանի՝ ՄԶԸ դոնոր դառնալու որոշումը:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները Վաշինգտնոում հանդիպում են ունեցել նաև Վրաստանի ֆինանսների նախարարության պատվիրակության հետ: Անդրադառնալով երկու երկների ֆինանսների նախարարությունների միջև ընթացիկ համագործակցությանը՝ կողմերը մտքեր են փոխանակել փոխգործակցության, ներառյալ՝ փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման շուրջ: